Իսրայելը երբեք չի հեռանա Գազայի հատվածից՝ հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարարը:
Իսրայել Կացը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ին, որ Գազայի հատվածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության պլանի համաձայն՝ զինաթափումից հրաժարվելու դեպքում Իսրայելն «ինքն է դա անելու»:
«Իսրայելը երբեք չի լքի անկլավի տարածքը: Կստեղծվի անվտանգության գոտի, որը կընդգրկի Գազայի մի մասը՝ սահմանամերձ բնակավայրերը պաշտպանելու համար»,- նշել է Կացը։