Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը թուրքական «Գամա Էներջի» ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել Թուրքիայում 870 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի առքուվաճառքի մասին:
Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Բաքվում ադրբեջանա-թուրքական երկրորդ ներդրումային համաժողովի շրջանակում:
Փաստաթղթի համաձայն՝ էլեկտրակայանի մասնաբաժնի 100 %-ը պատկանում է SOCAR-ին։ Գործարքի արժեքը կազմում է 225 մլն դոլար։
Նշվում է, որ այդ ներդրումը ոչ միայն ուժեղացնում է SOCAR-ի դիրքերը Թուրքիայում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, այլև նպաստում է երկու երկրների միջև ռազմավարական էներգետիկ համագործակցության հետագա խորացմանը: