Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության ղեկավար Իրակլի Բերան և Թբիլիսիում Ադրբեջանի դեսպան Ֆեյգ Գուլիևը քննարկել են երկու երկրի սահմանին նոր՝ «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ այն անհրաժեշտ է տարածաշրջանում տարանցիկ ներուժի իրացման համար։
Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության հետագա խորացման հարցերին: