Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ Ուկրաինայում նախագահի ընտրության դեպքում Ռուսաստանը կարող է այդ ընթացքում դադարեցնել Ուկրաինայի խորքին հարվածները: Նա նաև անդրադարձել է Դոնալդ Թրամփի խոսքերին, որ Հանրապետությունում արդեն հարկավոր է ընտրություններ անցկացնել:
Զելենսկին շեշտել է՝ Պուտինը չէ, որ պետք է որոշի՝ երբև ինչ ձևաչափով կանցկացվեն ընտրությունները: Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացնելու են բացառապես ուկրաինացիները:
Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ ինքը չի կառչում իշխանությունից և պատրաստ է գնալ ընտրությունների, երբ այդ թվում՝ գործընկերների օգնությամբ երաշխավորվի երկրի անվտանգությունը: Զելենսկին տեղեկացրել է, որ այժմ աշխատում են ընտրությունների անցկացման հնարավոր տարբերակների ուղղությամբ: Նա նշել է, որ կարող են դժվարություններ լինել արտասահմանում գտնվող ուկրաինացիների հետ կապված, սակայն փորձում են լուծել այդ խնդիրը: Բարդ է նաև օկուպացված տարածքների բնակիչների հարցը:
«Հարկավոր է նաև ապահովել, որ իրենց ընտրելու իրավունքից կարողանան օգտվել հատկապես առաջնագծի զինվորականները», - եզրափակել է Զելենսկին: