Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 02։11-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:48-ին, մարվել՝ 02:55-ին: Մասամբ այրվել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, շարժիչի հատվածի դետալները և սրահը:
Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայի ամբողջական այրումը: