Րոպեներ առաջ Այրում կայարան է հասել Ադրբեջանի արտադրության նավթամթերքով բեռնված գնացքը՝ 22 վագոնով: Բենզինը Հայաստան է բերվել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով: Դա հնարավոր է դարձել բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում։ «Լուրերի» նկարահանող խումբը տեղում հետևել է գնացքի ժամանմանը: