Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանն Թուրքմենստանում կայացած հանդիպման ժամանակ չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ թեման օրակարգում չի եղել»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը գրել էր, որ բանակցություններում քննարկվել է Անկարայի կողմից С -400-ների վերադարձը Ռուսաստանին, քանի որ դա կօգնի Թուրքիային բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և վերադառնալ հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման ծրագրին։