Եվրախորհրդարանն Ադրբեջանում, Նիգերիայում և Գվինեա Բիսաուում մարդու իրավունքների իրավիճակի մասին բանաձև է ընդունել, որով պահանջել է ազատ արձակել Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին:
Փաստաթուղթն ընդունվել է 477 կողմ, 7 դեմ ձայներով:
«Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են ինչպես Ադրբեջանի իշխանությունների կողմից ազգային անվտանգության դրույթների չարաշահումը՝ որպես դատական հետապնդման գործիքներ, այնպես էլ երկրում խոսքի ազատության, խաղաղության քարոզչության և հանրային քննադատության քրեականացումը»,- ասված է բանաձևում: