Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 350 աշխատակից մասնակցում է որակավորման բարձրացման դասընթացի: Ծառայության պետի խոսքերով՝ պետք է հասնել պրոֆեսիոնալիզմի նոր մակարդակի: Դասընթացներին աջակցում են Եվրոպայի խորհուրդն ու «Գրանտ Թորնթոն» միջազգային խորհրդատվական ընկերությունը: