«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00- 21:00-ն, կդադարեցվի Գորիս քաղաքի Ավանգարդի, Ս.Խանզադյանի, Սեվյանի, Արզումանյանի, Մ.Սարյանի, Վանքի Տափ, Արցախյան խճ., Նոր Կյանքի, Սարգսյան փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: