Ռուսական ուժերն այս գիշեր բալիստիկ հրթիռներով և հարվածային անօդաչու թռչող սարքերով գրոհել են Կրեմենչուգը՝ հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով մարզային ռազմական վարչության ղեկավար Վլադիմիր Կոգուտի հայտարարությունը:
Նշվում է, որ հարվածի տակ են հայտնվել էներգետիկ օբյեկտներ, աշխատել է ՀՕՊ համակարգը։ Բեկորների անկման և օբյեկտներին ուղղակի հարվածների պատճառով հրդեհներ են բռնկվել:
Կոգուտի խոսքով՝ տուժածներ չկան: