Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ: Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Կողմերը գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, տարանցիկ, նավթագազային, հումանիտար, կանաչ էներգետիկայի և այլ ոլորտներում ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերության զարգացման կապակցությամբ:
Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրի միջև փոխշահավետ համագործակցության օրակարգի արդիական հարցերին:
Կողմերը քննարկել են միջին միջանցքի զարգացման կարևորությունը և այդ ուղղությամբ գործընկերության խորացման հեռանկարը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը էներգետիկ անվտանգության ոլորտում։
Վարչապետ Կոբախիձեն վերահաստատել է երկխոսության միջոցով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը խթանելու՝ Վրաստանի պատրաստակամությունը։