Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են։ Ռազմական գործողությունները ծավալվում են նաև Սիամական ծոցին հարող սահմանային հատվածում, ինչպես նաև արևելքում՝ Լաոսի հետ սահմանի մոտ։
Թաիլանդի տվյալներով՝ Կամբոջան կիրառել է «Գրադ» համակարգեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և տանկեր։ Կամբոջան էլ հայտարարել է, որ թաիլանդական կողմը ԱԹՍ-ների, հրետանու և ականանետների կիրառմամբ հարվածներ է հասցնում տարբեր շրջանների։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին մարտերը վերսկսվել են դեկտեմբերի 8-ին։ Կողմերը միմյանց են մեղադրել՝ ամռանը ձեռք բերված հրադադարի խախտման համար։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: