Դեկտեմբերի 10-ին Աթենքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի առաջատար գիտահետազոտական «Միջազգային հարաբերությունների ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ինո Աֆենտուլիի հետ: Այս մասին հայտնել է ԱԳ նախարարությունը:
Հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանը և Ինո Աֆենտուլին մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարների, Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգի շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին: Այս համատեքստում ՀՀ ԱԳՆ գխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները, դրանց արդյուքներով հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի ջանքերը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան, ինչպես նաև 2026թ. Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, «Երևանյան երկխոսություն» համաժողովի, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները:
Քննարկվել են նաև հետագա համագործակցության ձևաչափերին և հեռանկարներին առնչվող հարցեր: