Ադրբեջանի նախագահը Բաքվում ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության առևտրի հարցերով բանագնաց լորդ Ջոն Ալդերդայսին։ Բրիտանացի պաշտոնյան շնորհավորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռքբերումների կապակցությամբ։
Իլհամ Ալիևը պատմական է որակել վաշինգտոնյան գագաթնաժողովը և ընդգծել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում Դոնալդ Թրամփի դերը։ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ Բաքուն այսուհետ էլ ջանքեր կգործադրի խաղաղության առաջմղման ուղղությամբ: Ալիևն ընդգծել է, որ կայունությունը նպաստում է տարածաշրջանի տնտեսական ներուժի զարգացմանը։ Անդրադարձ է եղել նաև երկկողմ օրակարգի հարցերի:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան