Պետք չէ կենտրոնանալ միայն նավթամթերքի վրա, բոլոր տեսակի ապրանքների ապրանքաշրջանառություն պետք է լինի։ Մենք դրան պատրաստ ենք։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
««Խաղաղության խաչմերուկը» և այն խաղաղությունը, որի մասին բոլորս խոսում ենք, հենց դրա մասին են։ Բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է նավթամթերքին, այո՛, ինչո՞ւ ոչ. ինչքան շատ այլընտրանք լինի էներգակիրների՝ լինի դա նավթ, լինի դա գազ, ամեն ինչ, ինչ հնարավոր է, այնքան լավ: Հայաստանը պետք է դրանից օգտվի և հնարավորություն տա, որ Ադրբեջանը նույնպես իր շահն ու հետաքրքրությունն ունենա, որպեսզի Հայաստանի տարածքով Նախիջևան կամ Թուրքիա հնարավորություն ունենա ապրանքն արտահանելու»,- նշեց Ալեն Սիմոնյանը։