Շիրակի մարզում այսօր իրականացվում են ավելի քան 50 միլիարդ դրամի ներդրումային ծրագրեր, որոնց մի մասը սուբվենցիոն ներդրումներ են: Այդ ծրագրերով անցկացվում են ոռոգման ու խմելու ջրի խողովակներ, կառուցվում են մանկապարտեզներ ու դպրոցներ: Մարզպետ Դավիթ Առուշանյանն ասել է, որ ծրագրերի մի մասը կարելի է համարել ավարտված, թեպետ դեռ ավարտական ակտ չունեն:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան