Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ էներգետիկայի քարտուղարի՝ միջազգային համագործակցության հարցերով օգնական Թոմի Ջոյսի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:
Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացման համար անհրաժեշտ քայլերը և համագործակցության հետագա հնարավորությունները։