Նոյեմբերին մարզերում գրանցված հրդեհների հիմնական մասը գետնատարած է, ծառերը մեծ վնաս չեն կրել. կենսառեսուրսների կառավարման փորձագետի եզրակացությունն է՝ արբանյակային քարտեզի օգնությամբ արված հաշվարկից հետո: Սա դեռ նախնական պատկերն է: Ծառերի վրա հրդեհի ազդեցությունն անմիջապես դժվար է գնահատել: Իսկ որո՞նք են հրդեհների ավելացման պատճառերը. մասնագետներն առաջինը նշում են գլոբալ տաքացումը:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: