Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպում դեռևս չի նախատեսվում՝ հայտնել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր բանակցությունները պետք է լավ նախապատրաստվեն և լինեն արդյունավետ:
Նա հավելել է, որ Մոսկվան դեռ տեղեկություն չի ստացել ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Կիև-Վաշինգտոն հանդիպման արդյունքների մասին:
«Երբ մեզ հայտնեն մանրամասները, կհասկանանք՝ ինչ ուղղությամբ շարժվել»,- մանրամասնել է ՌԴ նախագահի խոսնակը:
Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ Մոսկվա-Վաշինգտոն շփումները շարունակվում են: Պեսկովը նաև հիմարություն է որակել Բեռլինից հնչող հայտարարությունները, թե Ռուսաստանը ՆԱՏՕ-ի վրա հարձակում է նախապատրաստում: