Այս գիշեր ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 116 անօդաչու թռչող սարք՝ մեծ մասամբ Ռյազանի, Վորոնեժի մարզերում, Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Լրատվամիջոցների տվյալով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին: Այն Ռուսաստանի խոշորագույն նման ձեռնարկություններից է և տարեկան արտադրում է 17,1 միլիոն տոննա նավթ: Տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել: