Մարտիրոս գյուղում բարեկարգվում ու ասֆալտապատվում է մոտ մեկ կիլոմետր երկարության անանցանելի դարձած ճանապարհը: Գյուղում կառուցվում է նաև նոր դպրոց: Վայք խոշորացված համայնքի 15 բնակավայրերն էլ ներառված են ճանապարհների նորոգման ծրագրում: 270 միլիոն դրամի շինաշխատանք ավարտված է, ընթացքի մեջ է ևս 500 միլիոնի սուբվենցիոն ծրագիր:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան