• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Պատրաստի հեղափոխության սցենար չկա, մանդատները պետք է վերցնել. ԲՀԿ-ի թեկնածու Պատրաստի հեղափոխության սցենար չկա,... 19:54
Օրը՝ 60 վայրկյանում | 10.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 10.06.2026 20:55
Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը հաշվի է նստում հենց Նիկոլ Փաշինյանի հետ. Ավետիս Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:5703 Դեկ, 2025

Հայաստանում ճանապարհը դեպի Եվրոպա ոչ միայն կառավարության քաղաքականությունն է, այլև հասարակության ընտրությունը. Միրզոյանի ելույթը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթաժողովի բացմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ,

Քաղաքացիական հասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ինձ համար մեծ պատիվ է կրկին ելույթ ունենալ այս հարթակում:

Երկու տարի առաջ այս նույն հարթակում ելույթիս ժամանակ Հարավային Կովկասը տարածաշրջան էր, որը բնութագրվում էր անորոշությամբ և անվտանգության բացակայությամբ։ Մենք խոսում էինք խաղաղության մասին կարծես հեռավոր նպատակի մասին։ Եվրոպական հեռանկարը թեպետ ոգեշնչող էր, գոյություն ունեցող անվտանգային մարտահրավերների պայմաններում այն հաճախ անհասանելի էր թվում։ Այսօր ես վերադարձել եմ այստեղ հիմովին տարբեր իրականության պայմաններում։ Մենք այլևս քննարկում ենք ոչ թե զուտ խաղաղության հնարավորությունը, այլև խոսում ենք հաստատված խաղաղության մասին։ Մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման մասին ոչ որպես ցանկություն, այլ  որպես ընդունված օրենք:

Խաղաղություն տարածաշրջանում

Հայաստանը վաղուց է հայտարարել, որ մեր տարածաշրջանը տևական խաղաղության կարիք ունի։ Տարիներ շարունակ մենք բախվել ենք թերահավատության և լուրջ մարտահրավերների։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունն անսասան է մնացել  իր այն համոզման մեջ, որ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իր քաղաքացիների բարօրության միակ երաշխիքը հարևանների հետ խաղաղ գոյակցությունն է։ Վաշինգտոնյան Խաղաղության հռչակագրի ստորագրումն ու Խաղաղության պայմանագրի նախաստորագրումն այս ճանապարհին  պատմական հանգրվան են։

Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ։ Այն երկխոսություն է և վստահություն կառուցելու համբերատարություն։ Եվ այժմ, այս համատեքստում, ես ցանկանում եմ կոչ անել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին առաջնորդվել այս նոր իրականությամբ: Կառավարությունները կարող են ստորագրել պայմանագրեր, բայց վստահությունը կառուցում են հասարակությունները։ Քաղաքացիական հասարակությունը կարող է ստեղծել մարդկանց միջև կապեր, որոնք  չեն կարող ստեղծել պայմանագրերը։ Կառավարությունները կարող են հանդիպումներ կազմակերպել, սակայն մեր լիազորություններն այստեղ ավարտվում են, իսկ մնացածը՝ իրական երկխոսությունն ու հաշտեցումը, ձեր ձեռքերում է։ Այս առումով ուրախ եմ նշել, որ վերջերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ՝ ուղիղ երկխոսություններ են անցկացվել, համապատասխանաբար, Երևանում և Բաքվում։

Հայաստան-ԵՄ գործընկերություն

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին տարիների ընթացքում մեր գործընկերությունը Եվրոպական միության հետ զարգացել է աննախադեպ տեմպերով։ Մինչ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ծառայում է որպես Հայաստան–ԵՄ գործընկերության ամուր իրավական հիմք, մենք մեր հարաբերությունները զարգացրել ենք ՀԸԳՀ-ից շատ ավելի անդին՝ հարստացնելով դրանք նոր ուղղություններով:

Թույլ տվեք նշել հիմնական ձեռքբերումները.

  • Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ և դրա շրջանակում արձանագրված շոշափելի առաջընթաց,
  • Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության արդյունավետ գործունեություն,
  • Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում աջակցության առաջին փաթեթի տրամադրում,
  • Անվտանգության ոլորտում համագործակցության նոր հորիզոնների բացում՝ Անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկով և Հայաստանի՝ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրին միանալով,
  • Եվ վերջապես՝ «Դիմակայունություն և աճ» ծրագրի ընդունում ու դրա շրջանակում արձանագրված առաջընթաց։

Հենց երեկ մենք ընդունեցինք Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որը լրացնում է ՀԸԳՀ-ն և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։

Բայց ամենանշանակալից իրադարձություններից մեկը տեղի ունեցավ գարնանը։ Հայաստանի խորհրդարանը ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Եվ այստեղ կուզենայի ընդգծել քաղաքացիական հասարակության դերը, քանի որ օրենքը քաղաքացիական նախաձեռնություն էր և հստակ արտացոլում էր Հայաստանի քաղաքացիների ձգտումները։ Այն փաստը, որ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը աջակցեցին նախաձեռնությանը, ցույց է տալիս, որ մենք կիսում ենք նույն՝ Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու տեսլականը։ Սա խորհրդանշում է, որ Հայաստանում ճանապարհը դեպի Եվրոպա ոչ միայն կառավարության քաղաքականությունն է, այլև հասարակության ընտրությունը՝ անհատից դեպի պետություն գործընթաց: Սա ժողովրդավարություն է գործողության մեջ։

Ժողովրդավարություն և դիմակայունություն

Հարգելի՛ գործընկերներ, 

Այսօրվա իմ ելույթը սկսեցի՝ նշելով, որ այս ձևաչափում իմ նախորդ ելույթից ի վեր շատ բան է փոխվել։ Իրոք, անվտանգային իրավիճակը, խաղաղությունը տարածաշրջանում և Հայաստան–ԵՄ գործընկերության խորությունը էապես վերափոխվել են։ Սակայն այս բոլոր գործընթացների ընթացքում կա մի բան, որը չի փոխվել․ դա Հայաստանի կառավարության ամուր հանձնառությունն է ժողովրդավարական ուղուն՝ չնայած բոլոր մարտահրավերներին՝ պատերազմ, ներքաղաքական ճգնաժամ, արտաքին միջամտություն և մանիպուլյացիաներ:

Այսօր մենք բախվում ենք նոր  սպառնալիքների։ Հիբրիդային հարձակումները՝ ապատեղեկատվական քարոզարշավները, կիբեռհարձակումները, հանրային կարծիքի մանիպուլյացիայի և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ վստահության թուլացման փորձերը, դարձել են առօրյա իրականություն։ Այս սպառնալիքներն ուղղված են ժողովրդավարական հասարակությունների բաց լինելը շահագործելուն։

Բայց ահա թե ինչ ենք մենք սովորել․ երբ հիբրիդային սպառնալիքներին դիմակայում ենք տեղեկացվածությամբ և քաղաքացիական ներգրավվածությամբ, դրանք չեն թուլացնում ժողովրդավարությունը, այլ այն դարձնում են ավելի ուժեղ և դիմակայուն։ Յուրաքանչյուր հարձակումը, որը մենք հաջողությամբ կանխում ենք, յուրաքանչյուր ապատեղեկատվական արշավ, որը բացահայտում ենք, ուժեղացնում է մեր ժողովրդավարական «իմունային համակարգը»։

Եվ այստեղ ես ուզում եմ դիմել այսօր հավաքված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Պետությունը չի կարող միայնակ գործել։ Մենք ապավինում ենք ձեզ, որպեսզի դուք լինեք մեր ժողովրդավարության իմունային համակարգը։ Մենք ապավինում ենք ձեզ, որպեսզի դուք ապատեղեկատվությանը հակազդեք փաստերով և ապահովեք, որ մեր բարեփոխումները լինեն անշրջելի։ Դուք ժողովրդավարական արժեքների պահապաններն եք:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, 

Ես վստահ եմ, որ Հարավային Կովկասին լուսավոր և խոստումնալից ժամանակներ են սպասվում։ Համագործակցության շնորհիվ մեր տարածաշրջանը կարող է բացահայտել իր ամբողջ ներուժը։ Քաղաքացիական հասարակությունն այստեղ ունի նշանակալի դերակատարություն։

Միասին՝ կառավարությունները, քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիները, ձևավորում ենք նոր ժամանակաշրջան մեր երկրի, մեր տարածաշրջանի և Եվրոպայի համար։ Սա մի ժամանակաշրջան է, որը բնորոշվում է ոչ թե հակամարտությամբ և պառակտումներով, այլ խաղաղությամբ, համագործակցությամբ և ընդհանուր բարգավաճմամբ»,- ասել է Միրզոյանը։

Դիտումների քանակ67
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանին հարվածները կարող են վերսկսվել. Թրամփ 00:5511 Հնս, 2026
  • Դեսպան Հարությունյանը ներկա է գտնվել Կանադայի 31-րդ գեներալ-նահանգապետի երդմնակալությանը, կարճատև զրույց ունեցել վարչապետ Քարնիի հետ 00:4211 Հնս, 2026
  • Խաղադրույքի համար բուժկենտրոնից 186 մլն դրամ հափշտակած տնօրենի գործը դատաքննության փուլում է 00:1511 Հնս, 2026
  • Հեծանվի համաշխարհային օրվա հեծանվաշքերթին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը 23:5710 Հնս, 2026
  • Հանրությունը վստահում է ընտրության արդյունքներին. Հայկական խորհրդի գնահատականը 23:3510 Հնս, 2026
  • Վերահաստատվել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետ․ Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին 23:2010 Հնս, 2026
  • ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար 22:5810 Հնս, 2026
  • 20 ԸԸՀ-ներում վերահաշվարկ է իրականացվում. որ ուժի ձայները ինչպես են փոխվել 22:4810 Հնս, 2026
  • Առողջապահության նախարարության բյուջեն 2018-ի համեմատ 2025-ին կրկնապատկվել է 22:3910 Հնս, 2026
  • Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդները 22:2610 Հնս, 2026
  • Իրենք մեր արձանագրությունից են տեղեկացել, մենք ուղղելու էինք. ԿԸՀ նախագահը՝ ԲՀԿ-ի թվերի մասին 22:1510 Հնս, 2026
  • Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ 22:0510 Հնս, 2026
  • ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան 21:5110 Հնս, 2026
  • Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ․ Թրամփ 21:3710 Հնս, 2026
  • ՄԱԿ-ում քննարկվել է ապագա համավարակների նկատմամբ համաշխարհային պատրաստվածության հարցը 21:2410 Հնս, 2026
  • Հայաստան-Բուլղարիա ավիակապի ընդլայնման հարցը՝ Bulgaria Air-ի հետ հանդիպման օրակարգում 21:1110 Հնս, 2026
  • Յունիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:0210 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՔՊ-ն փաստում է ձայների աճը, ընդդիմությունը՝ վիճարկում տվյալներ.վերահաշվարկի հետքերով 21:0010 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.06.2026 20:5510 Հնս, 2026
  • Կավե դիմակների պատ՝ Երևանում և Վանաձորում 20:5110 Հնս, 2026
  • Հռոմի Պապն առաջին անգամ այցելել է իսպանական բանտ 20:4310 Հնս, 2026
  • Ինչ անել, եթե WhatsApp-ի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության հղում, բայց նման գործողություն չեք նախաձեռնել 20:3610 Հնս, 2026
  • Ֆերմերային շուկա. Երևանում գյուղմթերքի վաճառքը՝ առանց միջնորդի 20:3010 Հնս, 2026
  • Հյուսիսային Իռլանդիայում անկարգություններ են սկսվել սուդանցի փախստականի՝ դանակով հարձակումից հետո 20:2410 Հնս, 2026
  • ՌԴ հատուկ ծառայությունները բազմաշերտ արշավ են սկսել Հայաստանի դեմ. արտահոսք 20:1810 Հնս, 2026
  • Ժողովուրդն ընդունել է ընտրությունների արդյունքները որպես ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ. Ավանեսյան 20:1310 Հնս, 2026
  • Իրականության հետ կապ չունի տպավորությունը, թե բոլորը գաղտնալսվում են. ՀԿԿ նախագահ 20:0610 Հնս, 2026
  • Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը հայտարարում է Երևանում կայանալիք աշխատաժողովի մասնակցության հայտերի ընդունում 19:5910 Հնս, 2026
  • Հրաչ Քոզիբեյոքյան. գորգերի բժիշկը 19:5410 Հնս, 2026
  • ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի պատրիարք Կիրիլի և Դվորկովիչի նկատմամբ 19:4610 Հնս, 2026
  • Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՆԳՆ-ն՝ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից տառերը պոկելու մասին 19:3710 Հնս, 2026
  • Իսրայելը մշակել է րոպեում 30 անօդաչու թռչող սարք խոցող նոր լազերային համակարգ 19:2510 Հնս, 2026
  • Ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին. Գալյան 19:1910 Հնս, 2026
  • Դատախազը որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին 19:1010 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Ընտրակաշառքի ֆինանսավորումների մասով շուտով բացահայտումներ կլինեն. ՀԿԿ նախագահ 19:0010 Հնս, 2026
  • Մենք կօգնենք Իրանի վերականգնմանը, բայց կվերցնենք նրանց նավթի կեսը. Թրամփ 18:5810 Հնս, 2026
  • Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու մասին 18:4610 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով 18:3810 Հնս, 2026
  • Ընտրության մասնակցելու համար կուսակցություններին ներկայացվող պահանջները կխստացվեն. Սրբուհի Գալյան 18:2810 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 10. 2026 18:2110 Հնս, 2026
  • Կեղծ լուր են տարածում, իբր ՔՊ-ն 0 ձայն է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ֊ը մուտքագրել է 717, տեղադրում եմ արձանագրության սկանը. Բաբկեն Թունյան 18:1310 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը 18:1310 Հնս, 2026
  • Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը 18:0710 Հնս, 2026
  • Ավանեսյանը՝ առողջապահության ոլորտում 2025 թ. իրականացված ծրագրերի ու բյուջետային հատկացումների մասին 18:0010 Հնս, 2026
  • Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Վահագն Խաչատուրյան 17:5410 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանը առանձնազրույց է ունեցել հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանի հետ 17:4910 Հնս, 2026
  • Երևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար 17:3910 Հնս, 2026
  • Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել 17:2910 Հնս, 2026
  • Պապոյանը՝ Էլեկտրաշարժիչով մեքենաների քվոտայի մնացորդի մասին 17:1810 Հնս, 2026
  • Քրեական հեղինակության նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 17:1610 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում որոշել են քննարկել Հայաստանի նկատմամբ կանոնադրության հոդվածի կիրառումը՝ երկու տարի մուծումները չվճարելու պատճառով. Լավրով 17:0710 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | ԿԸՀ նախագահն անդրադարձել է ԲՀԿ-ի քվեների հետ կապված խնդրին 17:0010 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է՝ հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ 16:4910 Հնս, 2026
  • «Թաքնված» աղ՝ սննդում 16:4210 Հնս, 2026
  • Հայտնաբերվել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է 16:3410 Հնս, 2026
  • Վանաձորում թանի արտադրամասի գործունեություն է կասեցվել 16:2510 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից 16:1710 Հնս, 2026
  • Լավրովը և Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակը 16:0610 Հնս, 2026
  • Ապատեղեկատվական գրոհ՝ ընտրությունից առաջ և ընտրության օրը. կլինի նաև հետընտրական գրոհ. փորձագետ 15:5710 Հնս, 2026
  • Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց 15:4810 Հնս, 2026
  • Առանձին շրջաններում՝ անձրև, ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:4010 Հնս, 2026
  • Ամերիկյան և իրանական ուժերը փոխադարձ հարվածներ են հասցրել 15:2910 Հնս, 2026
  • «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 15:1910 Հնս, 2026
  • Ֆրանսիան և Իտալիան արգելել են Իսրայելի ֆինանսների և անվտանգության նախարարների մուտքը երկիր 15:0610 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Սա դեռ վերջնական պատկերը չէ, սակայն տենդենցը հստակ է. Ալեքսանյանը՝ վերահաշվարկի մասին 15:0010 Հնս, 2026
  • Կատարողականը՝ 92.8%, ծախսերի աճը՝ 14%. Արթուր Պողոսյանը ներկայացրել է 2025-ի բյուջեի կատարման հաշվետվությունը 14:5710 Հնս, 2026
  • Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. Նարեկ Սարգսյան 14:4710 Հնս, 2026
  • ԱԺ-ում քննարկվել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման՝ 2025-ի հաշվետվությունը 14:3910 Հնս, 2026
  • Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 մլն դրամ գրավով 14:2810 Հնս, 2026
  • Գիշերը Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է դրոններով 14:2110 Հնս, 2026
  • Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ 14:1210 Հնս, 2026
  • Ունենք շուրջ 115 քրեական վարույթ, և հարցաքննության ընթացքում որևէ անձ չի ասել, թե ձայնագրությունը կեղծված է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 14:0510 Հնս, 2026
  • 2025-ին ԱԺ բյուջեն կատարվել է 98,4 տոկոսով, ճշտված բյուջեի և կատարված ծախսի միջև շեղումը՝ 118,442,500 դրամը, փոխանցվել է պետբյուջե 13:5810 Հնս, 2026
  • Հրապարակված ձայնագրությունների մասով չունենք որևէ դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան 13:5110 Հնս, 2026
  • Տաշիրում պանրի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել 13:4410 Հնս, 2026
  • Եռագլխի նախաձեռնած վերահաշվարկների և ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից դարձել են 49,9%. Վահագն Ալեքսանյան 13:3810 Հնս, 2026
  • Ուկրաինան դրոններով ու հրթիռներով հարվածում է Ռուսաստանի նավթային և գազային օբյեկտներին 13:3110 Հնս, 2026
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96 տոկոսը 13:2310 Հնս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը 13:1510 Հնս, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան 13:0810 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Մինչև ընտրությունները ստեղծվել էր հաքերային 2 խմբավորում. փորձագետ 13:0010 Հնս, 2026
  • Ընտրակաշառքին առնչվող վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել 240-ից ավելի անձի նկատմամբ, 100-ը կալանավորված են. Նահապետյան 12:5710 Հնս, 2026
  • Առաջիկա 2 շաբաթում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասով վերջնական որոշումը կունենանք և ձեռնամուխ կլինենք նոր ՔԿՀ-ի կառուցման աշխատանքներին. Գալյան 12:5010 Հնս, 2026
  • Ունենալու ենք նոր բացահայտումներ, իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ. Նահապետյանը՝ ընտրակաշառքի դեպքերի մասին 12:4410 Հնս, 2026
  • ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքները ժողովրդավարության արտացոլումն են. Գալյան 12:3810 Հնս, 2026
  • Արթուր Նահապետյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3210 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցում իրադրությունը լարված է 12:3210 Հնս, 2026
  • Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. Գալյան 12:2810 Հնս, 2026
  • Փաստ է՝ գոյություն ունեն իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների կատարմանը. Գալյան 12:2310 Հնս, 2026
  • Երեկ քննարկել ենք Սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը. Գալյան 12:1210 Հնս, 2026
  • ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը 12:0910 Հնս, 2026
  • Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահը՝ ԱԺ ընտրությունների մասին 12:0510 Հնս, 2026
  • Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5710 Հնս, 2026
  • ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների 11:5110 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4510 Հնս, 2026
  • Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ 11:3810 Հնս, 2026
  • Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:2710 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆ 11:0610 Հնս, 2026
  • Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5210 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը 10:4210 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015