«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը երբեք, ոչ մի պահ, ոչ մի վայրկյան չի եղել Ղարաբաղի հարցը լուծելու մասին»,- հայտարարել է վարչապետը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ղարաբաղի հարցը լուծելու խնդիր երբեք չի դրվել, այլ փորձել են անել այնպես, որ Հայաստանն անկախ պետություն լինելու հնարավորություն չունենա: Պետության ղեկավարն ասել է, որ պետք է դադարեն խոսել նախկիններից, որովհետև խոսելու բան էլ չկա:
Ըստ Փաշինյանի՝ իշխանությունը երբեմն տրվում է սադրանքի:
«Ժամերով խոսում ենք՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Եթե 2021-ին ընտրություններ էին, խորհրդարանական ընդդիմությունն էր, որը եկել էր քաղաքական իշխանափոխություն անելու օրակարգով և ինչ-որ առումով դեռ կարելի էր քաղաքական մրցակից և մրցակցություն համարել, իմ կարծիքով՝ իրենք մրցակից չեն այլևս, շատ վաղուց մրցակից չեն»,-ասել է Փաշինյանը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան