TRIPP-ի հետ կապված՝ դուք էլ գիտեք, որ հստակեցման անհրաժեշտություն ունեցող շատ հարցեր կան, և դրանց շարքում է նաև այն, թե որ ծառայությունն է և ինչ եղանակով է իրականացնելու պահպանությունը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր՝ ժամանակին հայտարարվել էր, որ ԱԱԾ-ում առանձին ստորաբաժանում է ստեղծվում, որը պետք է վերահսկի TRIPP-ի ճանապարհը, իսկ բանակցությունների շրջանակում վերահաստավե՞լ է այն մոտեցումը, որ Մեղրիով անցնող ճանապարհի ամբողջ վերահսկողությունն իրականացնելու է կոնկրետ այդ ստորաբաժանումը:
«Այո՛, մեզ մոտ ստեղծվել է հատուկ ստորաբաժանում այդ նպատակներին ծառայելու համար ևս, բայց դրանց կանդրադառնանք հետո»,- ասաց Եսաի Մկրտչյանը: