Վերաքննիչ քրեական դատարանը փոխել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը. ընտրվել են տնային կալանք և 20 միլիոն դրամ գրավ: «Լուրերին» հայտնել են քրեական դատարանից:
Դատախազությունից էլ փոխանցել են, որ որոշումը բողոքարկելու են:
Հիշեցնենք՝ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 9-ից՝ ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու մեղադրանքներով:
Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը, Վազգեն Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժման շրջանակում մի շարք այլ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում, ձեռք են բերել պայթյունավտանգ միջոցներ, կազմավորել հարվածային խմբեր, հավաքագրել ավելի քան 2000 անձ։