ԱԱսպրամ Սարատիկյան

Արթուր Սարգսյանը կալանավորվել է

Արթուր Սարգսյանը կալանավորվել է

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից:

«Դատախազի որոշմամբ Ա.Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով և 43-308-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ Դատարանի որոշմամբ Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- տեղեկացրին ՔԿ-ից։

 
Նախօրեին տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովն ընդունել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:
 
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կալանավորման հիմքերը ներկայացնելիս նշել էր, որ պատգամավորին մեղսագրվող ենթադրյալ հանցանքների կատարման եղանակները, դրանցում ներգրավված անձանց քանակը և նրանց հետ Արթուր Սարգսյանի ունեցած կապերը հիմնավոր կասկած են հարուցում, որ նա կարող է ոչ միայն ապօրինի ազդեցություն ունենալ վարույթով ներգրավված անձանց, գործով դեռևս չհարցաքննված անձանց վրա, այլև թաքցնել կամ ոչնչացնել վարույթի համար նշանակություն ունեցող նյութերը:
 
Ըստ Վարդապետյանի՝ ազատության մեջ մնալով՝ Արթուր Սարգսյանը նաև կարող է ձեռնամուխ լինել արդեն իսկ նախապատրաստված հանցանքների իրագործմանը, ինչպես նաև դիմել փախուստի:
 
Պատգամավորին առնչվող երկու միջնորդագրերը վերաբերում են ՔԿ-ի ներկայացրած «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքին, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հրապարակվել են նաև գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններ։
 
Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելուն առնչվող միջնորդագրի, նաև նախաձեռնված քրեական վարույթի մանրամասները՝ այստեղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում