«Մարտի 1»-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների մասնակցությամբ նիստն այսօր էլ հետաձգվել է Յուրի Խաչատուրովի՝ հայերենին չտիրապետելու պատճառաբանությամբ: Գլխավոր շտաբի նախկին պետը պնդել է, թե մեղադրանքի տեքստը ռուսերեն չի ստացել: Նախորդ նիստերում մեղադրողը փոփոխել էր Քոչարյանին և մյուսներին վերագրվող մեղադրանքը՝ սահմանադրական կարգը տապալելու փոխարեն ներկայցնելով պաշտոնական լիազորություններն անցնելու մեղադրանք: Եվ այսօր դատարանը պետք է որոշեր մեղադրանքի փոփոխման հանգամանքը:
Մանրամասները՝ տեսանյութում: