«Տարեցներին ուղղված սոցիալական աջակցության ծառայություններ» ծրագրով օգոստոսի 19-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է 55 ներգնա շրջագայություն, որին մասնակցել է շուրջ 1100 տարեց՝ բոլոր 12 վարչական շրջաններից: Քաղաքապետարանում ամփոփվել են ծրագրի արդյունքները:
Ընտրված ուղղություններն էին՝ Սևանավանք, Տաթև, Էջմիածին, Խոր Վիրապ-Նորավանք, Ստեփանավան-Դենդրոպարկ, Գառնի-Գեղարդ, Դիլիջան-Պարզ լիճ-Հաղարծին, Մուղնի-Սաղմոսավանք, Ծաղկեվանք:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խմբի անձինք ակտիվորեն չեն մասնակցում միջոցառումների, շրջագայությունների, ուստի՝ սոցիալական այսպիսի նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ապահովել տարեցների հանգիստն ու ժամանցը»,- նշված է հաղորդագրությունում: