ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարը ներկայացրել է «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» (TRIP), որը նպատակ ունի զարգացնել 7 զբոսաշրջային կլաստերներ՝ Գորիս, Արենի, Ջերմուկ, Եղեգիս, Դվին, Գյումրի, Դիլիջան, խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը մարզերում։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 120,5 մլն եվրո է։
«Մարզերի զարգացումը Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է, և TRIP ծրագիրը հենց այդ ռազմավարության գործնական քայլերից մեկն է»,- նշել է Գևորգ Պապոյանը։