Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող Polish Open Kaliber-ի մրցումային վերջին օրը հրաձիգները հանդես են եկել անհատական պայքարում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցել է 569 միավոր և անցել եզրափակիչ փուլ։
.jpg)
Եզրափակչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձել է մրցաշարի հաղթող։
.jpg)
Ավելի վաղ Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձել էր մրցաշարի արծաթե մեդալակիր։