Հայ առաքելական եկեղեցու շուրջ իրադարձություններն այս շաբաթ բուռն զարգացան։ Մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ դատապարտեցին Գարեգին Երկրորդ կաթողիկոսին՝ հայտարարելով, որ նա առոչինչ է համարել իր տնօրինությամբ ստեղծված հանձնախմբի եզրակացությունը: Հանձնախումբը կաթողիկոսին տեղեկացրել էր Քննչական կոմիտեից ստացած փորձաքննության արդյունքի մասին, ըստ որի Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութի իսկությունը հաստատված է:
Կաթողիկոսի հաստատած բարքերի դեմ ընդվզած բարձրաստիճան հոգևորականները նաև հանդիպում ունեցան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հետո կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի նիստ հրավիրելու անհաջող փորձ կատարեց՝ նիստը չկայացավ՝ եպիսկոպոսների չմասնակցելու պատճառով:
Աստվածաբան գիտնականը հիմնավորել է, որ կուսակրոնության ուխտը խախտած անձն առհասարակ չի կարող միաբանության անդամ համարվել, իսկ փորձագետը նշել է, որ ընդունելի չէ ժողովրդավարական երկրում ունենալ այնպիսի եկեղեցի, որն իր խոսույթով դեմ է ժողովրդավարությանը:
Իրադարձությունների ժամանակագրությունը Իրինա Մկրտչյանն է համադրել։