Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» միջոցառմանը։ Այդ մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Նախարարն անդրադարձել է մի շարք ծրագրերի`
1) Դատարանների բեռնաթափում.
Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին և թվայնացման բարեփոխումներին
Գումարի բռնագանձման փոքր գործերը (մինչև 2 մլն դրամ) փոխանցվել են նոտարներին կամ արբիտրաժին՝ քաղաքացիական դատարանների բեռնվածությունը նվազեցնելով շուրջ 80%-ով՝ մոտ 6 անգամ:
2) Դատարանների թվայնացում․
Քաղաքացիական և վարչական դատավարությունը ամբողջությամբ թվայնացված է։
Սնանկության համակարգի թվայնացված տարբերակը պատրաստ կլինի 2026 թվականին:
3) Գործերի քննության ողջամիտ ժամկետներ.
Նախատեսվում է, որ առաջին ատյանի քաղաքացիական և վարչական գործերի համար կսահմանվի 6 ամսվա դատավարական ժամկետ։
Դատարանը կարող է երկարացնել այդ ժամկետը միայն պատճառաբանված որոշմամբ։
Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բիզնեսի համար կանխատեսելի իրավական դաշտի ապահովմանը, դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանն ու ներդրումային միջավայրի զարգացմանը նպաստող նոր նախաձեռնություններին։