Կենսաթոշակային տարիքի սեփականատերերը հետադարձ հիպոտեկի հնարավորություն կունենան:
Կադաստրի կոմիտեն ներկայացրել է նախագիծ, որով հնարավորություն է տրվում անշարժ գույք ունեցող տարեցներին ստանալ եկամուտ՝ առանց գույքը վաճառելու:
Առաջարկը ընդունելի են համարում տնտեսագետները և անշարժ գույքի գործակալությունները: Ընդգծվում է, որ նման մեխանիզմ արդեն գործում է մի շարք զարգացած պետություններում: Դա շահեկան է հատկապես ծերացող հասարակություններում:
Օրինագիծը երաշխավորում է ոչ միայն սեփականատիրոջ, այլև նրա ժառանգների իրավունքները. հստակ սահմանված է, թե ինչ լուծումներ կան ամենատարբեր իրավիճակներում, ընդհուպ այն դեպքում, երբ բնակարանի համար հետադարձ հիպոտեկ ձևակերպած անձը մահանում է:
Այդուհանդերձ, սա ոչ թե պարտադրանք է, այլ հնարավորություն: Քաղաքացին ինքն է որոշում՝ օգտվե՞լ դրանից, թե՞ ոչ։
Օրինագիծը Նիկոլայ Ավետիսյանն է ուսումնասիրել: