Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագին այսօր մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնատար այլ անձինք:
Պատարագի ընթացքում եկեղեցում գտնվող երկու տղամարդ սկսել է բարձրաձայն վանկարկումներ հնչեցնել: Նրանք հեռացվել են տարածքից:
Դեպքի առնչությամբ ՆԳՆ-ից 1lurer.am-ին տեղեկացրին՝ միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ երկու անձ տարածքից հեռացվել է։
«Ձերբակալվածներ չկան»,- հայտնեցին ՆԳ նախարարությունից: