Ռուսաստանը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ կիրառվել է 36 հրթիռ և շուրջ 600 ԱԹՍ: Կիևում վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, հրդեհներ են բռնկվել, մայրաքաղաքի ավելի քան 500.000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Հայտնի է առնվազն 3 զոհի մասին, շուրջ 30 մարդ վիրավորվել է: Ռուսական ուժերը հարվածել են նաև Խարկովին և Դնեպրին։ Թիրախում են եղել էներգետիկ ենթակառուցվածքները:
Ուկրաինական կողմն էլ հարվածել է Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանի։ Հրդեհ է բռնկվել: Գործարանի աշխատակիցները տարհանվել են: Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ գիշերը հարվածներ են հասցվել Դաշնության 10 մարզի, ավերածություններ կան Տագանրոգում: Ոչնչացվել է 100-ից ավելի ուկրաինական ԱԹՍ:
Միջազգաային զարգացումները՝ տեսաշարում։