/Տ-1-21/ (Եղիպատրուշ բնակավայր) ճանապարհից դեպի «Մայլեռ» տանող 3կմ երկարությամբ և 8մ լայնությամբ երթևեկելի մասով ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Ճանապարհի ամբողջ երկայնքով տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այս պահին շինարարի կողմից անցկացվում են էլեկտրական հաղորդալարերը, տեղադրվում են սյուները՝ ճանապարհը լուսավորելու նպատակով, կառուցվում են կողնակները։
Առաջիկա օրերին ճանապարհը նաև կգծանշվի։
