2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի հաղթող է դարձել Ուզբեկստանը ներկայացնող 19-ամյա գրոսմայստեր Ժավոխիր Սինդարովը: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Արծաթե մեդալը նվաճել է Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Վեյ Ին:
Լավագույն եռյակը եզրափակել է Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Անդրեյ Եսիպենկոն։
Այս երեք շախմատիստները իրավունք են ստացել մասնակցելու 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարին: