Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Իտալիայում մասնակցել է Cometa կենտրոնի կողմից կազմակերպված «Օժանդակություն և տեղական բարեկեցություն» թեմայով գիտաժողովին և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը:
Խոսելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների և ընդհանուր արժեքների պահպանմանն ուղղված ջանքերի մասին՝ նախարար Թորոսյանը նշել է, որ տարբեր ոլորտներում երկկողմ և բազմակողմ արդյունավետ համագործակցությունը զարգացել է ամուր գործընկերության և փոխադարձ հարգանքի հիման վրա։
Միաժամանակ հատուկ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված վերջին բարեփոխումներին ինչպես նաև զբաղվածության, ժողովրդագրության ռազմավարություններին, որոնց նպատակն է ունենալ մարդակենտրոն, ներառական և մարտահրավերներին պատրաստ սոցիալական համակարգ։