Մի խումբ եպիսկոպոսներ հայտարարությամբ կոչ են արել խստագույնս դատապարտել կաթողիկոսի թյուր ընթացքը: Նշվում է, որ Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին: Նա առ ոչինչ է համարել Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերի վերաբերյալ հանձնախմբի եզրակացությունը: Վարչապետը ճեպազրույցում հարցին անդրադառնալով, նշել է՝ հայտարարությունը ցույց է տալիս, որ եկեղեցու հոգևոր առաքելության գործում կան նախանձախնդիր հոգևորականներ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան