Հոկտեմբերին սահմանվել է աշխատատեղերի նոր ռեկորդ. 810 հազար 74 աշխատատեղը նախորդ ամսվա համեմատ ավելի է մոտ 5000-ով: Միջին աշխատավարձը կազմել է 313 հազար դրամ: Գործադիրը հաստատել է անկանխիկից ամսական մինչև 10 հազար դրամ կենսաթոշակի հետվճարի նախագիծը: Զեկուցվել է, որ շահառուների թիվը 366 հազար 432 է, աճը նախորդ ամսվա համեմատ 3,6 տոկոս է:
Կառավարության ֆինանսավորմամբ, նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային ծրագրի 120 մլն 500 հազար եվրոն կուղղվի զբոսաշրջության խթանմանը՝ Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում:
Կառավարության նիստի մանրամասները՝ Մայա Խաչատրյանի տեսանյութում: