Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը երկրի ղեկավար Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ նոյեմբերի 26-ին նիստ է անցկացրել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումների լույսի ներքո քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները»,- հայտնել է Թուրքիայի հաղորդակցության վարչությունը: Վերահաստատվել է թուրքական կողմի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու և զարգացում ապահովելու հարցում»։
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում: