Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալով՝ առաջիկա օրերին մայրաքաղաքում կպահպանվի մթնոլորտ արտանետված թունավոր օդը: Մասնագետի կարծիքով՝ աղտոտմանը նպաստել է չորացած տերևների այրումը, ինչն արգելված է օրենքով: Փրկարար ծառայությունն այսօր անդրադարձել է նաև բուսածածկ որոշ հատվածներում բռնկված հրդեհներին՝ նշել, որ դրանց մեծ մասը ծառայության ուժերով մեկուսացվել է:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան