Եվրախորհրդարանի անդամները բանաձև են ընդունել, որով կոչ են անում ԵՄ երկրներին մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցեր մուտքի միասնական արգելք սահմանել և միջոցներ ձեռնարկել կախվածությունը կանխելու համար, ասվում է Եվրախորհրդարանի մամուլի հաղորդագրության մեջ։
«Խորհրդարանն առաջարկում է 16-ը սահմանել նվազագույն թվային տարիք՝ սոցիալական ցանցեր, տեսանյութերի փոխանակման հարթակներ և արհեստական բանականության ուղեկիցներ մուտք գործելու համար, միաժամանակ թույլ տալ 13-16 տարեկան երեխաների մուտքը ծնողների համաձայնությամբ»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Առաջարկում է նաև արգելել այն կայքերը, որոնք չեն համապատասխանում ԵՄ կանոնակարգերին, և միջոցներ ձեռնարկել համոզիչ տեխնոլոգիաների, այդ թվում՝ թիրախային գովազդի դեմ։ Ի թիվս այլ բաների, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում երեխաներին պաշտպանել առևտրային շահագործումից, այդ թվում արգելել անչափահասներին ֆինանսապես խրախուսելը՝ բլոգերային գործունեություն ծավալելու համար:
Բանաձևի օգտին քվեարկել է Եվրախորհրդարանի 483 անդամ, դեմ՝ 92-ը, ձեռնպահ է մնացել 86 պատգամավոր: