Կադաստրի կոմիտեն ամբողջությամբ շտկում է Հայաստանի Հանրապետության գույքային և հողային տվյալների շտեմարանը:
Կադաստրային քարտեզների թվայնացման արդյունքում կոմիտեն հայտնաբերել է հազարավոր անհամապատասխանություններ, որոշ դեպքերում էլեկտրոնային քարտեզի ծածկագրերը չեն համապատասխանել թղթային քարտեզի հետ:
Հողերի կամ գույքի նույնականացման արդյունքում պետությունը կարողանում է նույնականացնել իրեն պատկանող գույքի ապօրինի օտարումը:
2021-ից Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնաբերել է ավելի քան 9 մլրդ 165 մլն դրամի շուկայական կամ կադաստրային մոտարկված արժեքով 181 միավոր հողատարածք, որը ենթակա է վերադարձման պետությանը:
Միայն 2025-ի տասն ամսում պետությանը կամ համայնքին է վերադարձվել 5 մլրդ 946 մլն դրամի գույք և դրամական միջոցներ: