Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խախտվել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, վիճակը շարունակել է վատթարանալ Սերժ Սարգսյանի օրոք: Դա են փաստում Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինստիտուտի տվյալները:
Փորձագիտական գնահատականներով՝ հավասարակշռության խախտումը ոչ միայն ֆինանսով է պայմանավորված:
Էական նշանակություն է ունեցել նաև փաստը, որ մինչև վերջերս Հայաստանը սպառազինության գերակշիռ մասը ստանում էր մեկ երկրից՝ Ռուսաստանից, իսկ Մոսկվան թույլ էր տալիս նույնիսկ պայմանագրերի առկայության պայմաններում զենքը չմատակարարել:
2022-ից հետո մեր երկիրը սկսել է դիվեսիֆիկացված մոտեցում ցուցաբերել, սպառազինություններ ձեռք բերել նոր ուղղություններից:
Մասնագետները փաստարկներով հերքում են նաև այն դիտարկումները, թե 2020-ի 44-օրյա պատերազմը Երևանն է հրահրել:
Բաքվում խոստովանում են, որ տասնամյակներով են պատրաստվել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակին։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան