Դեսպան Բալայանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ
Նոյեմբերի 20-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։ Այս մասին հայտնել է դեսպանությունը:
Դեսպանը հանգամանալից ներկայացրել է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունները, «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ենթակառուցվածքային ծրագիրը և ընձեռնվող հնարավորությունները, Հայաստան-ԵՄ գործընկերության արձանագրած ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձել խորհրդարանական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերին։
Դեսպան Բալայանն ընդգծել է խաղաղության հաստատման գործում ՀՀ կառավարության ջանքերը և այդ համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը։
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը վերահաստատել է օրենսդիր մարմնի աջակցությունը Հայաստանի ինքիշխանությանն ու ժողովրդավարությանը։