Տարբեր հարթակներով տեղեկություն է տարածվում, թե Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպմանը մերժել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցով զբաղվելու նրա պաշտոնական առաջարկը, ասել, թե Հայաստանն ինքնուրույն կարող է այդ խնդիրը լուծել: Վարչապետի հետ ճեպազարույցում տարածվող այս լուրերը խնդրեց մեկնաբանել լրագողներից մեկը:
Վարչապետն ասաց՝ ԱՄՆ պետքարտուղարի նույն տեղակալի հետ ինքն էլ հանդիպել է և հատուկ անդրադարձ է կատարել հարցին: Արձանագրել, որ նախագահ Թրամփը, այդ թվում հրապարակային, խոսել է խնդրով զբաղվելու իր հանձնառության մասին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան