ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպման կազմակերպման հարցը։ Մարիա Զախարովան նշել է, որ Ստամբուլում տեղի ունեցած նիստի որոշման համաձայն՝ նախարարական հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա Երևանում կամ Բաքվում: Ռուսական կողմն ակնկալում է, որ հայ և ադրբեջանցի գործընկերները կկարողանան օպերատիվ կերպով կողմնորոշվել նիստի կազմակերպման հարցում` փաթեթային պայմանավորվածության հիման վրա։
Օրվա միջազգային զարգացումները ներկայացնում է Սյուզաննա Չրաղյանը: