Կառավարության որոշմամբ 2025-ի ձմեռային զորակոչը կիրականացվի 2026 թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ զորացրումը՝ 2026 թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:
Միջազգային գործակցությամբ՝ Ասիական զարգացման բանկի ավելի քան 16,4 մլն դոլար դրամաշնորհը կուղղվի մոտ 109 հազար էթնիկ հայ փախստականների երկարաժամկետ բնակարանային լուծումներին:
2026 թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ: Գործադիրը այս տարի արդեն 17 մլրդ 52 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերին, այս նպատակով հատկացվել է ևս 1.59 մլրդ դրամ:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: